Արտաքին 4 տարի առաջ - 13:59 08-12-2021

Գիտնականները պարզել են «օմիկրոնի» դեմ Pfizer-ի պատվաստանյութի արդյունավետությունը

«Օմիկրոն» շտամի դեմ Pfizer-ի պատվաստանյութը կարող է 40 անգամ ավելի քիչ արդյունավետ լինել, քան COVID-19-ի սկզբնական տարբերակի դեպքում։ Այդ մասին են վկայում լաբորատոր հետազոտությունների առաջին արդյունքները, որոնք իրականացվել են Հարավային Աֆրիկայում, որտեղ հայտնաբերվել են մուտացիոն վիրուսի առաջին դեպքերն ու բռնկումները, հաղորդում է Sky News-ը:

«Չնայած, որ դրա («օմիկրոնի») պատվաստանյութային հակամարմիններից խուսափելու ունակությունը նշանակալի է, այն ամբողջական չէ, և սա լավ նորություն է»,- ասել է Աֆրիկյան գիտահետազոտական ​​ինստիտուտի վիրուսաբան պրոֆեսոր Ալեքս Սեգալը, որը ղեկավարել է հետազոտությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց հակամարմինները, որոնք պատվաստվել են կամ արդեն հիվանդացել են կորոնավիրուսով և հակամարմիններ են ստացել բնական ճանապարհով, զգալիորեն ավելի արդյունավետ են եղել «Օմիկրոն»-ի դեմ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ խթանող պատվաստումները կարող են զգալի օգուտ տալ:

Պրոֆեսոր Սեգալը նաև կարծում է, որ «օմիկրոն»-ը, հավանաբար, և՛ իմունային պաշտպանություն ունի, և՛ փոխանցման առավելություններ` այլ տարբերակների համեմատ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան