Արտաքին 5 տարի առաջ - 11:17 10-07-2021

The Lancet ամսագիրը գնահատել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի արդյունավետությունը

Lancet ամսագիրը հրապարակել է կորոնավիրուսի դեմ չինական Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի նախնական արդյունքները: Այս ուսումնասիրությունները տեղադրվել են բժշկական հրատարակության կայքում:

Ըստ արդյունքների՝ չինական պատվաստանյութն արդյունավետ է 83.5%-ով:

CoronaVac-ի կլինիկական փորձարկումների երրորդ փուլն իրականացվել է Թուրքիայում: Դրան մասնակցել է 18-59 տարեկան ավելի քան 10 հազար մարդ, որոնցից ավելի քան 6.5 հազարը ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ, իսկ շուրջ 3.5 հազարը՝ պլացեբո:

Հրապարակումը նշում է, որ դեղամիջոցից հետո ի հայտ եկող ամենատարածված անցանկալի դրսևորումները գլխացավերն ու հոգնածությունն են: Մարդու կյանքին կամ աշխատունակությանը սպառնացող կողմնակի ազդեցություններ չեն նկատվել:

Ըստ The Lancet-ի՝ CoronaVac-ը երրորդ ամենաարդյունավետ պատվաստանյութն է Pfizer-ից (95%) և «Սպուտնիկ Վ»-ից (91.6%) հետո: Չինական դեղամիջոցն ավելի արդյունավետ է դարձել, քան AstraZeneca-ն (70%):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով