Ավելին 4 տարի առաջ - 15:02 12-12-2021

Հայտնի է Pfizer պատվաստանյութի արդյունավետությունը «Օմիկրոն» շտամի դեմ

Հոնկոնգի համալսարանի և Հոնկոնգի չինական համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնում են, որ Pfizer պատվաստանյութը 32 անգամ ավելի պակաս արդյունավետ է «Օմիկրոն» շտամի դեմ, քան բնօրինակ կորոնավիրուսի: Այս մասին հայտնում է South China Morning Post-ի կայքը։

«Մենք կարող ենք տեսնել, որ մարդկանց մեծամասնությունը (Pfizer-ի երկու չափաբաժիններից հետո) հակավիրուսային ակտիվության բարձր մակարդակ է ունեցել սկզբնական Sars-CoV-2 տարբերակի դեմ, բայց այդ կարողությունը զգալիորեն՝ 32 անգամ կամ ավելի անգամ նվազել է «Օմիկրոն» տարբերակի նկատմամբ»,- ասել է Հոնկոնգի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Մալիկ Պեյրիսը։

Հրատարակությունը նշում է, որ մոտ ապագայում գիտնականների խումբը նախատեսում է փորձարկել Հոնկոնգում հասանելի մեկ այլ պատվաստանյութի՝ Sinovac-ի արդյունավետությունը։

Հետազոտողները նաև նշում են, որ պատվաստանյութերը շարունակում են պաշտպանել մարդկանց կորոնավիրուսային հիվանդության և մահվան ծանր հետևանքներից։

Նախկինում Վ.Ի. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գունցբուրգը հայտնել է, որ «Sputnik V»-ի արդյունավետությունը «Օմիկրոն» շտամի դեմ կորոշվի առաջիկա տասն օրվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով