Արտաքին 5 տարի առաջ - 17:18 02-10-2021

Երրորդ դեղաչափը մեծացնում է COVID-ի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը. ԱՄՆ իմունոլոգ

ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը տասն անգամ մեծացնում է օրգանիզմի պաշտպանիչ պատնեշները գրեթե բոլոր տեսակի ինֆեկցիաների դեմ: Այս խոսքերով գիտնականը տեսաուղերձով ելույթ է ունեցել Ֆլորենցիայում անցկացվող Ընդհանուր գիտական ​​բժշկության միության (Fadoi) 26-րդ ազգային կոնգրեսում, փոխանցում է ANSA գործակալությունը:

«Moderna-ի երրորդ դեղաչափի ընդունումից 15 օր անց պաշտպանիչ պատնեշները մեծանում են. 23 անգամ՝ օրիգինալ շտամի առաջին մուտացիայի դեմ, 32 անգամ՝ հարավաֆրիկյան տարբերակի դեմ, և 44 անգամ՝ բրազիլական տարբերակի դեմ»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը: Նմանատիպ տվյալներ կան ամերիկա-գերմանական կոնսորցիումի Pfizer-BioNTech պատվաստանյութի դեպքում: «Ուժեղացնող դեղաչափի ընդունմամբ զգալիորեն մեծանում է հակամարմինների տիտրը ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների շրջանում»,- հավելել է մասնագետը:

Նա նաև հայտարարել է, որ դելտա շտամի մեծ վարակելիության դեպքում և ավելի մեծ վիրուսային բեռով (ավելի քան հազար անգամ՝ այլ տարբերակների համեմատ) պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան