Արտաքին 5 տարի առաջ - 18:22 05-07-2021

Pfizer պատվաստանյութի արդյունավետությունը հնդկական շտամի դեմ նվազել է մինչև 60-80%

Իսրայելում օգտագործվող Pfizer պատվաստանյութը ցույց է տվել 60-80% արդյունավետություն կորոնավիրուսային վարակի հնդկական շտամից պաշտպանվելու գործում: Այս մասին հայտարարել են Երուսաղեմի Հրեական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով Իսրայելի տարածքում վարակների վիճակագրությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արդյունավետությունը մոտ 60-80% է՝ համեմատած «ալֆա» տարբերակի (բրիտանական մուտացիա) գնահատականների հետ, որը 90%-ից ավելի էր»,- հաղորդել է համալսարանի մամուլի գրասենյակը:

Ինչպես պնդում են գիտնականները, այժմ Իսրայելում ամեն շաբաթ գրանցվում է կորոնավիրուսային վարակների օրական թվի կրկնապատկում, սակայն առողջապահության նախարարության քաղաքականության որևէ փոփոխություն, այդ թվում՝ դիմակների զանգվածային ռեժիմի վերադարձը, դեռևս չի ազդում հիվանդացության վիճակագրության վրա: Հետազոտողները կարծում են, որ ներկայում առաջին հերթին պետք է մտածել ռիսկի խմբում գտնվող մարդկանց պաշտպանության մասին, մասնավորապես ծերանոցներում գտնվող պացիենտների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան