Արտաքին 4 տարի առաջ - 15:02 07-12-2021

Թել Ավիվում կալանվել են Թելման Իսմաիլովի առանձնատները

Թել Ավիվի դատարանը որոշում է կայացրել կալանել Մոսկվայի Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմաիլովի և նրա կնոջ երկու առանձնատները, որոնք փոխանցվել են նրանց որդուն՝ Ալեքպերին: Անշարժ գույքը գնահատվում է 3 մլն դոլար։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։

Թերթի տվյալներով՝ դատարանը որոշումը կայացրել է ըստ BM-Bank-ի հայցի։ Հայցի պատճառ են դարձել ռուսական դատարանների որոշումները, որոնք ճանաչել են, որ Իսմաիլովի կառույցները 2012 թվականին բանկից խոշոր փոխառություններ են վերցրել ու չեն վերադարձրել։ Պարտքը գնահատվում է 13,5 մլրդ ռուբլի և գրեթե 170 մլն դոլար։

Իսմաիլովի որդին արդեն ենթարկվել է պատասխանատվության BM-Bank-ի առաջ՝ հայրիկի ընկերություններից մեկի պարտքերի համար։ Այդ ժամանակ դատարանը գանձել է 26,5 միլիարդ ռուբլի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով