Արտաքին 4 տարի առաջ - 12:13 08-04-2022

Թել Ավիվում երկու մարդ սպանած պաղեստինցին սպանվել է իսրայելական ոստիկանության կողմից

Պաղեստինցին, որը նախօրեին կրակ էր բացել Թել Ավիվի կենտրոնում և սպանել առնվազն երկու մարդու, սպանվել է իսրայելական ոստիկանության կողմից, հաղորդում են երկրի իշխանությունները:
BBC-ի փոխանցմամբ, հրաձգությունը տեղի է ունեցել Դիզենգոֆ փողոցում գտնվող բարում։ Բացի երկու զոհերից, ևս ութ մարդ է տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։
Տղամարդուն հայտնաբերել են Յաֆայում՝ Թել Ավիվի կենտրոնից հարավ։ Պարզվել է նաև նրա ինքնությունը. նա ծագումով Հորդանան գետի արևմտյան ափից է։
Սա Իսրայելում արդեն չորրորդ փողոցային հարձակումն է վերջին երեք շաբաթվա ընթացքում, որոնց հետևանքով 13 մարդ է զոհվել:
Իսրայելի և՛ ներկայիս, և՛ նախկին վարչապետները խոսում են երկար տարիներ չտեսնված «ահաբեկության ալիքի» մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով