Արտաքին 3 տարի առաջ - 23:11 18-11-2022

Իսրայելի ԱԳՆ-ն պատմական է որակել Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացումը

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պատմական է որաշում է որակել Ադրբեջանի կողմից Թել Ավիվում դեսպանատան բացումը։ Այս մասին հաղորդվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Այսօր Ադրբեջանի խորհրդարանը պատմական որոշում է կայացրել՝ Իսրայելի Թել Ավիվ քաղաքում Ադրբեջանի դեսպանատուն բացելու մասին։ Սա կլինի առաջին դեսպանատունն Իսրայելում շիա մեծամասնություն ունեցող մուսուլմանական երկրի համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մեջլիսն այսօր Իսրայելում դեսպանատուն բացելու որոշում է կայացրել։ Իսրայելում դեսպանատուն բացելու նախաձեռնությունն Ադրբեջանում սկսեց ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ Իրանը Հայաստանի Կապան քաղաքում հյուպատոսություն բացեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով