Արտաքին 4 տարի առաջ - 17:01 06-12-2021

ԱՄՆ հետախուզական տվյալները ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին համոզել են, որ Ռուսաստանը սպառնում է Ուկրաինային. FT

ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցները պաշտպանել են ամերիկյան հետախուզության եզրակացություններն առ այն, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինայի տարածք: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ ամերիկյան կողմը նոյեմբերի սկզբին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, տրամադրել է մեծ ծավալով հետախուզական տվյալներ։ Մինչ այդ ԵՄ որոշ երկրներ կասկածում էին Վաշինգտոնի ապացույցների արժանահավատությանը ռուսական զորքերի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին։

Financial Times-ը գրում է, որ դաշնակիցների կարծիքը կարողացել են փոխել տրամադրված տեղեկությունները ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման մասին։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան կարող էր ներխուժում ծրագրել արդեն 2022 թվականի սկզբին: Միաժամանակ ռուսական կողմը կարող է հարձակման գործարկել զորամասերի կեսին, որոնք այժմ տեղակայված են Ուկրաինայի հետ սահմանի մոտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում