Արտաքին 2 տարի առաջ - 08:56 25-12-2023

Նեթանյահուն հերքում է, որ ԱՄՆ-ն համոզել է չընդլայնել պատերազմը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը կառավարության ամենշաբաթյա նիստի ժամանակ հերքել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ն համոզել է Իսրայելին չընդլայնել իր ռազմական գործունեությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ես տեսել եմ կեղծ հրապարակումներ, որոնք պնդում են, որ Միացյալ Նահանգները թույլ չի տալիս և խանգարում է մեզ օպերատիվ գործողություններ իրականացնել տարածաշրջանում։ Դա ճիշտ չէ։ Իսրայելն ինքնիշխան պետություն է։ Պատերազմում մեր որոշումները հիմնված են մեր օպերատիվ պատկերացումների վրա, և ես չեմ մանրամասնի»,- ասել է Նեթանյահուն՝ չմանրամասնելով հաղորդումները։

Ըստ Նեթանյահուի, Իսրայելի գործողությունները «արտաքին ճնշումներով չեն թելադրված»։

«Մեր ուժերն ինչպես օգտագործելու որոշումը Իսրայելի պաշտպանության բանակի և ուրիշ ոչ մեկի անկախ որոշումն է»,- ասել է Նեթանյահուն։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել կանխարգելիչ հարվածը Լիբանանում «Հեզբոլլահի» ուժերի դեմ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից մի քանի օր անց՝ զգուշացնելով, որ նման հարձակումը կարող է ավելի լայն տարածաշրջանային պատերազմ հրահրել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում