Արտաքին 4 տարի առաջ - 19:10 27-02-2022

Սպիտակ տունը հայտարարել է, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ ՆԱՏՕ-ն չեն սպառնում Ռուսաստանին

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի սպառնում Ռուսաստանին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։

«Ռուսաստանը երբեք սպառնալիքի տակ չի եղել ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի կողմից»,- ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել՝ Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների պատճառով։ Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Արևմուտքը ոչ լեգիտիմ պատժամիջոցներ է կիրառում Մոսկվայի դեմ։

Մեկնաբանելով դա՝ Փսակին ասել է, որ Պուտինի հրամանը արձագանք է սպառնալիքներին, որոնք «գոյություն չունեն»։

«Նախ, սա վարքագծի մոդել է, որը նախագահ Պուտինի կողմից դրսևորվում է այս հակամարտության ընթացքում: Դա գոյություն չունեցող սպառնալիքներ ստեղծելն է՝ հետագա ագրեսիան արդարացնելու համար»,- հայտարարել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան