Ավելին 4 տարի առաջ - 20:29 21-11-2021

Բացահայտվել է արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող 4 արտասովոր նշան

Չինական WeChat հարթակի համաձայն, արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունենալը պարտադիր չէ, որ վկայի դիաբետի մասին, բայց, այնուամենայնիվ, դա անհանգստության տեղիք է տալիս: Կան մի քանի ախտանիշներ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին, և դրանք բոլորը կապված են ոտքերի հետ:

Առաջինը ոտքերի վերքերի երկարատև ապաքինումն է: Եթե ​​ոտքի վերքը չի լավանում մեկ-երկու ամիս, և ավելին, դրա մեջ վարակ է առաջացել, դա կարող է վկայել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման մասին։ Այս դեպքում դուք պետք է անհապաղ դիմեք բժշկական օգնություն:

Երկրորդ նշանը՝ ստորին վերջույթների հաճախակի թմրածությունն է։ Արյան հոսքի նվազումը երբեմն առաջանում է հիպերգլիկեմիայի պատճառով:

Երրորդ նշանը ոտքերի եղունգների մգացումն է։ Դա կարող է վկայել արյան շրջանառության խանգարման մասին, որը կապված է անոթների խցանման հետ: Եթե ​​դուք ունեք նման ախտանիշ, ապա պետք է ստուգեք արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Չորրորդ նշանը՝ ոտքերում տարօրինակ զգացողությունների առաջացումն է։ Դա կարող է լինել քոր և ծակոց: Այս ախտանիշը կապված է հիպերգլիկեմիայի հետ, որը հանգեցնում է նյարդային ֆունկցիայի խանգարման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան