Ավելին 5 տարի առաջ - 20:39 06-09-2021

Հայտնի են այն մթերքները, որոնք նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը

Սննդաբան Գիզեմ Գերմուսը թուրքական Sözcü թերթում տպագրված մի հոդվածում նշել է մի քանի սննդամթերքներ, որոնք օգնում են պայքարել արյան բարձր շաքարի դեմ: Սրանք ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքներ են: Մասնավորապես, նա առանձնացրել է ձուկը, որն արժե շաբաթական երեք անգամ ուտել:

Կանաչ թեյը, որը հարուստ է հակաօքսիդանտներով, նույնպես դրական ազդեցություն ունի արյան շաքարի մակարդակի վրա: Պետք չէ դրան շաքար ավելացնել: Օգուտները հետագայում նկատելի կլինեն․ շաքարի մակարդակը կկայունանա:

Արժե շաբաթական մի քանի անգամ ընդեղեն ուտել՝ մանրաթելերի բարձր պարունակության պատճառով: Օգտակար են նաև հակաօքսիդանտներով հարուստ կարմիր բանջարեղենը և մրգերը, լոլիկը, պղպեղը և այլն:

Շաքարի մակարդակը կարգավորում են ընկույզը, նուշը, պնդուկը: Այնուամենայնիվ, չպետք է չափազանց շատ օգտագործել ընկույզը՝ հնարավոր այրոցի պատճառով: Անհրաժեշտ է նաև մածուն և ձու ուտել, որպեսզի շաքարի մակարդակի կտրուկ տատանումներ չլինեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով