Արտաքին 5 տարի առաջ - 12:37 09-10-2021

Հայտնի են արյան մեջ շաքարի մակարդակի վրա ազդող մի քանի անսովոր գործոններ

Չինական «Խուանցյու շիբաո» պարբերականը հրապարակել է նյութ, որում թվարկվում են արյան մեջ շաքարի մակարդակի վրա ազդող մի քանի անսովոր գործոններ: Ինչպես հայտնի է, շաքարի մակարդակի վերահսկումը դիաբետի դեպքում բարդությունների կանխարգելման բանալին է: Բայց ոչ բոլորը գիտեն, թե բացի քաղցրավենիքից և արագ ածխաջրերով մթերքներից, էլ ինչը կարող է ազդել շաքարի մակարդակի վրա:

Ջրազրկում

«Ջրազրկման և հիպերգլիկեմիայի միջև կապը շատ սերտ է»,- ասվում է հրապարակման մեջ: Դրանում ընդգծվում է, որ եթե դուք բավականաչափ քանակությամբ սովորական ջուր չեք խմում, ապա դա կարող է հանգեցնել արյան մեջ գլյուկոզայի խտացման բարձրացմանը:

Արհեստական քաղցրացուցիչներ

Պարզվում է, որ արհեստական ​​քաղցրացուցիչները լիովին չեզոք չեն և կարող են գլյուկոզայի հոմեոստազի խախտման պատճառ դառնալ: Բացի դրանից, դրանցից մի քանիսը լուծ են առաջացնում, ինչը կարող է հանգեցնել ջրազրկման և արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման:

Որոշ դեղամիջոցներ

Եթե ​​դուք ստերոիդներ եք ընդունում բորբոքային հիվանդությունների, ասթմայի բուժման համար, ապա պետք է նկատի ունենալ, որ դրանք կարող են արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ աճի պատճառ դառնալ: Նույն ազդեցությունն ունեն հակաբեղմնավորիչ հաբերը, որոշ հակադեպրեսանտներ և հոգեմետ դեղեր, որոշ միզամուղ դեղամիջոցներ և նազալ դեկոնգեստանտները:

«Առավոտյան լուսաբացի» ֆենոմենը

Շատ հաճախ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է արթնանալուց առաջ, նույնիսկ եթե դա նորմալ է եղել գիշերը: Դա պայմանավորված է նրանով, որ առավոտյան օրգանիզմը սկսում է արտադրել կորտիզոլ և այլ հորմոններ:

Դաշտանային ցիկլ

Կանայք ունենում են հորմոնալ փոփոխություններ դաշտանային ցիկլի ժամանակ, ինչը կարող է հանգեցնել այն բանին, որ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկողությունից փոքր-ինչ դուրս գա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով