Արտաքին 5 տարի առաջ - 09:57 12-09-2021

Մեկ ճաշի գդալ քացախը իջեցնում է ճնշումը և արյան մեջ շաքարի մակարդակը. Yahoo News Japan

Օրական մեկ ճաշի գդալ քացախը արյան մեջ շաքարի մակարդակի և արյան ճնշման իջեցման արդյունավետ միջոց է, ասվում է Yahoo News Japan-ի հոդվածում: Բացի դրանից, քացախն ունի այլ օգտակար հատկություններ ևս:

Քացախը նպաստում է նիհարելուն: «Ենթադրվում է, որ առավել արդյունավետ է քացախն ընդունել մարզումներից 0.5-1 ժամ առաջ»,- ասվում է նյութում:

Բացի դրանից, քացախի մեջ պարունակվող կիտրոնաթթուն և ամինաթթուները օգնում են արագացնել վերականգնման գործընթացը: Քացախն օգնում է ազատվել հոգնածությունից, ուստի այն կարելի է ընդունել աշխատանքային օրվա վերջում:

«Քացախաթթուն բարերար ազդեցություն է ունենում աղիքային միջավայրի վրա, օրինակ՝ նվազեցնում է աղիքներում վնասակար բակտերիաների աճը»,- հավելել է հեղինակը:

Այնուհանդերձ, խորհուրդ է տրվում օրական ընդունել 15 մլ-ից ոչ ավելի քացախ: Այն կարելի է ավելացնել բանջարեղենի, կաթի և գազավորված ջրի մեջ: Խանութներում վաճառում են խմելու քացախի տարբեր տեսակներ, որոնք կարելի է ընդունել որպես հյութ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով