Ներքին 4 տարի առաջ - 23:55 20-11-2021

Թշնամին մեծ ուժեր է կուտակում, այդ թվում՝ ծանր զինտեխնիկա, վարձկաններ․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թշնամին մեծ ուժեր է կուտակում, այդ թվում՝ ծանր զինտեխնիկա, վարձկաններ։ ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը ևս պատերազմի ազդակ է։ Դժվար է բացառել, որ հակառակորդը գուցե հենց վաղը կամ մյուս օրն անցնելու է լայնածավալ հարձակման՝ սահմանի ողջ երկայնքով։

Իշխանությունն օր առաջ պետք է հայտարարի ռազմական դրություն և համապետական զորահավաք, հակառակ պարագայում՝ հիմնավոր տպավորություն է ձևավորվելու, որ ամեն ինչ արվում է իրենց սրտով, թշնամու հետ համաձայնեցված կարգով. հայորդիների արյան ու հայրենի հողի կորստի գնով արդարացնում են իրենց հերթական զիջումը, այս անգամ արդեն՝ «սուվերեն միջանցքի» տրամադրման, թշնամու «տարածքային ամբողջականությունը» ճանաչելու տեսքով։ Հիշենք, թե 2020 թվականի ամռանը ինչով էր զբաղված թշնամին և ինչ էին անում ՀՀ իշխանությունները։

Այս անգամ պետք է հասկանան, որ «նախկիններն են մեղավոր» իրենց հանրահայտ ու կործանարար ինքնարդարացման կարգախոսը այլևս չի աշխատելու՝ որքան էլ հասարակության մի ստվար հատված են կազմում մտածելու սահմանափակ կարողություններ ունեցող մեր հայրենակիցները»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով