Ներքին 3 տարի առաջ - 15:21 18-03-2023

Ո՞ւմ է ձեռնտու Գեներալ Խաչատուրովի բանտարկումը, մանավանդ այս օրերին, երբ թշնամին բոլոր տեղերում զորքեր է կուտակում․ Թերեզա Մխիթարյան

«IL Germoglio» բարեգործական ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի՞նչ նպատակով են երեկ կալանավորել Հայկական Բանակի ամենուժեղ, ամենաազնիվ, ամենահայրենասեր զինվորականներից մեկին՝ Գեներալ-Մայոր Գրիգորի Խաչատուրովին:

2 տարի մեր զինվորականների հետ աշխատել եմ Տավուշում՝ սահմանների ամրապնդման վրա, շատ-շատ անգամներ եղել եմ այնտեղ. ամենահամարձակ զինվորներից, սպաներից մինչև բանակի ամենահարգված գեներալները միշտ մեծ հարգանքով են խոսել գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին: Բոլոր պաշտպանները, առանց բացառության, միայն լավ բաներ էին ասում:
Ո՞ւմ է խանգարում Գեներալ Խաչատուրովը՝ մարդ, ով անհանգստանում է յուրաքանչյուր զինվորի համար, հարգում է յուրաքանչյուր մարդու, համեստ, համարձակ, շատ խելացի, մեծագույն մասնագետ, բարի, նրանից չեն վախենում, նրան հարգում են:

Եվ, իհարկե, այսպիսի զինվորականը թուրքերի ահ ու սարսափն է. կատարյալ ձևով , բարձրակարգ դիրիժորի պես ղեկավարեց գեներալ Խաչատուրովը տավուշյան պատերազմը և ջախջախեց թշնամուն:

Եվ նորից, ո՞ւմ է ձեռնտու Գեներալ Խաչատուրովի բանտարկումը, նամանավանդ այս օրերին, երբ թշնամին բոլոր տեղերում զորքեր է կուտակում, և մեզ օդի ու ջրի պես ուժեղ , բանիմաց , պրոֆեսիոնալ զինվորականներ են պետք:

Հ.Գ. Թե ինչ «մեղադրանքով» են բանտարկել , նույնիսկ իմաստ չունի ասել …. 1999 թվականին եսիմ որ գյուղում, եսիմ ինչ հող են գնել … եսիմ ով, ով մահացել է 2 տարի առաջ , ասել է, որ այդ 5000 մետր հողի գնումը կապ ունի Գ.Խաչատուրովի հետ ։ Շամշադինում ասում են. «Եփած հավի ծիծաղը գալիս է » …. Հիմա էստեղ է ….»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան