Ներքին 3 տարի առաջ - 16:47 11-05-2023

Թշնամին Գեղարքունիքի ուղղությամբ զորք է կուտակում. ռազմական բախման հավանականությունը մեծ է

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում՝ սահմանի ողջ երկայնքով, հակառակորդը զորք և զինտեխնիկա է կուտակում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպի սահմանամերձ Սոթք, Կութ և հարևան գյուղեր տանող ճանապարհին ուժեղացված ծառայություն են իրականացնում Պաշտպանության նախարարության և Ոստիկանության աշխատակիցները:

Նրանք հերթով կանգնեցնում են ավտոմեքենաները և դեպի նշված գյուղեր թույլ են տալիս մուտք գործել բացառապես տեղի բնակիչներին: Մեծ է վտանգը, որ թշնամին ամեն պահի կարող է նոր սադրանքի գնալ:

Ի դեպ, Oragir.News-ն այսօր ֆիքսել է, թե ինչպես է Սուրեն Պապիկյանը Կառավարության նիստի ավարտից հետո շտապել Փաշինյանի կեցավայր:

Ըստ երևույթին, քննարկվել են սահմանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»