Արտաքին 4 տարի առաջ - 19:57 17-02-2022

Ռուսաստանն Ուկրաինայի սահմանի մոտ ուժեր է կուտակում․ Պենտագոնի ղեկավար

Ռուսաստանը շարունակում է իր զինված խմբավորումը կուտակել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Միաժամանակ, ՌԴ պաշտպանության նախարարությունը մի քանի օր է պնդում է, որ զորքերը դուրս են բերվում։
Օսթինը, մասնավորապես, նշել է, որ ռուսական խմբավորումը դոնորական արյան պաշարներ է կուտակում, ինչը վերլուծաբանների կարծիքով ռազմական գործողությունների հնարավոր նախապատրաստություն է։ Արյան պաշարների ավելացման մասին ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ հղում անելով հետախուզությանը: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը կտրուկ է արձագանքել այս հաղորդագրություններին՝ դրանք անվանելով տեղեկատվական պատերազմի մաս։
Օսթինը նշել է նաև Դոնբասում սադրանքների հավանականության մասին՝ որպես Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման արդարացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով