Արտաքին 4 տարի առաջ - 14:18 10-02-2022

Ռուսաստանն ու Բելառուսը Ուկրաինայի հետ սահմանի մոտ անցկացնում են համատեղ զորավարժություններ

Բելառուսում այսօր սկսվել են Ռուսաստանի հետ համատեղ «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունները։ Տասնօրյա զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինված ուժերը կմշակեն Բելառուսի և Ռուսաստանի դեմ Արևմուտքի երկրների և Ուկրաինայի հիպոթետիկ ագրեսիան հետ մղելու, ինչպես նաև ահաբեկչությանը դիմակայելու և Միութենական պետության շահերը պաշտպանելու խնդիրներ, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժությունների անցկացումը հավանության է արժանացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից դեռևս դեկտեմբերին։

Զորավարժություններին ներգրավված զինվորականների և տեխնիկայի միավորների քանակը չի հայտարարվել։ Հայտնի է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել Ս-400 զենիթահրթիռային համալիրների դիվիզիոններ, «Պանցիր-Ս» զենիթային հրթիռաթնդանոթային դիվիզիոն, Սու-35Ս բազմաթիրախային կործանիչներ և Սու-25ՍՄ գրոհայիններ։

Ռուսական զորքերի և տեխնիկայի լայնածավալ տեղափոխումը երկիր, զորավարժությունների պատրվակով, անհանգստություն է առաջացրել Արևմուտքի երկրներում և Ուկրաինայում։

Ռուսական զորքերը կենտրոնացել են բելառուսա-ուկրաինական սահմանից ոչ հեռու։ Արևմուտքը մտավախություն ունի, որ Ռուսաստանը խմբավորում է ստեղծում այդ տարածքներում՝ Ուկրաինա հետագա ներխուժման համար: Ուկրաինայի հետ սահմանի մոտ, վերջին գնահատականներով, արդեն կենտրոնացած է մոտ 120 հազար ռուս զինվորական։ Ընդ որում, բելառուսական սահմանից մինչև Կիև հեռավորությունն ավելի փոքր է, քան ռուսականից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով