Մամուլ 4 տարի առաջ - 08:22 18-11-2021

Հանրակրթական դպրոցների՝ «անցանկալի» տնօրեններից ազատվելու տարբերակ է մշակվել․ Փաստ

«Վերջերս տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթ, որի միջոցով համապատասխան հանձնաժողովները, կոնկրետ ընթացակարգերի համաձայն, պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Ինչպես հայտնի է, իշխանությունները բավական ակտիվ են այս գործընթացում և ամեն կերպ փորձում են սեփական թեկնածուներին, ինչ գնով էլ լինի, դարձնել տնօրեն։

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ամեն ինչ չէ, որ իշխանությունների սրտով է ընթանում։ Բանն այն է, որ կան իշխանությանը «ոչ հաճելի» տնօրեններ, որոնք պրոֆեսիոնալ են և ունեն բազմամյա փորձ, իսկ վերջին մրցույթներն անցել են առանց որևէ խնդրի։ Ավելին, քանի որ նրանք դպրոցական կոլեկտիվում ևս ունեն բավական լուրջ աջակցություն, ուստի նրանց չվերընտրվելու ոչ մի տարբերակ գրեթե չկա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման դեպքերի համար իշխանություններն իրենց համար պահեստային տարբերակ են մշակել, ըստ որի, նման տնօրենների դեպքում փորձում են հրապարակ բերել տարբեր մութ պատմություններ, գործարքներ, ընդ որում, նույնիսկ այնպիսիք, որոնք այդ տնօրեններից առաջ են եղել, և դրանց հիման վրա քրեական գործեր «կարել»։

Այսինքն՝ հասկանալով, որ օրինական և սահմանված կարգով ոչ մի տարբերակ չունեն ազատվելու «անցանկալիներից», առաջին պլան են բերում իրենց սիրելի գործելաոճը։ Ի դեպ, այս ճանապարհով իշխանությունները փորձում են կա՛մ ձերբազատվել այդ մարդկանցից, կա՛մ շանտաժով «սվոյ» դարձնել»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում