Ներքին 5 տարի առաջ - 22:39 19-08-2021

Օգոստոսի 20-ից կմեկնարկեն հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները․ ԿԳՄՍՆ

Օգոստոսի 20-ից մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք նպատակ ունեն նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին` խորհրդակցությունները համատեղ անցկացնելու վերաբերյալ: Խորհրդակցությունների ընթացքում բացման խոսքով հանդես կգա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Քննարկումների օրակարգում ընդգրկված են հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, կքննարկվի Հանրակրթության պետական չափորոշիչը, որն այս ուսումնական տարում փորձարկվելու է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ 2023 թվականից կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում: Համաձայն սահմանված ժամանակացույցի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից` օգոստոսի 20-ին:

ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում խորհրդակցությունները կանցկացվեն օգոստոսի 23-ին, Արարատի և Արմավիրի մարզերում` օգոստոսի 24-ին, Շիրակում և Լոռիում` օգոստոսի 26-ին, Վայոց ձորում և Սյունիքում` օգոստոսի 27-ին: Իսկ Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին:

Նույն օրը նախատեսված է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության և լիցենզավորված ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը, որով կամփոփվեն ուսումնական տարվա մեկնարկի վերաբերյալ աշխատանքային քննարկումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»