Ներքին 4 տարի առաջ - 19:04 03-06-2022

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։

Դպրոցական Վերջին զանգը նոր, կարևոր հանգրվան է ձեր կենսագրության մեջ։ Ավարտելով դպրոցը՝ դուք մտնում եք մեծ կյանք։ Ձեր առջև բացվում են բազում հնարավորություններ, և չափազանց կարևոր է կատարել ճիշտ ընտրություն ուսման և աշխատանքի միջև։

Ի սրտե մաղթում եմ ձեզ իմաստություն և կորով՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, որոնք կյանքում անխուսափելի են։ Միշտ հիշեք ձեր դպրոցն ու ուսուցիչներին, հպարտացեք ձեր դպրոցական տարիներով։ Թող դպրոցական վերջին զանգը ձեզ բերի երջանկություն, գիտելիքների շարունակական ձեռքբերում և ստեղծագործական խիզախումներ՝ վստահ քայլելու կյանքի լուսավոր արահետներով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան