Մամուլ 4 տարի առաջ - 08:28 06-11-2021

Բողոքի ակցիաներ կանցկացվեն նաև Սփյուռքում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Օրեր առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Մոսկվայում հնարավոր է նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրվի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Ճիշտ է, փաստաթուղթ ստորագրելու հեռանկարը չի հերքվում, սակայն ժամկետների հետ կապված հստակ հաստատում չկա: Այս թեման բավականին բուռն ու էմոցիոնալ է ընդունվում թե՛ Հայաստանում, թե՛ նաև Սփյուռքում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 9-ին ընդառաջ ոչ միայն Հայաստանում կանցկացվի մեծ հանրահավաք, այլև Սփյուռքի խոշոր հայ համայնքներում են պատրաստվում հակաիշխանական ակցիաներ իրականացնել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սփյուռքահայ ակտիվ շրջանակներն այս օրերին նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տանում այդ ակցիաները պատշաճ անցկացնելու նպատակով։

Ավելին, մենք տեղեկություն ունենք նաև, որ հայ լոբբիստական խմբերը համատեղ տեքստ են պատրաստում, որով կդիմեն իշխանություններին՝ դատապարտելով ցանկացած հակահայկական թղթի ստորագրումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով