Ներքին 3 տարի առաջ - 15:45 05-01-2023

Առաջիկայում Լաչինի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կզգաք սփյուռքում. Այն արդեն սկսվել է. Զարեհ Սինանյան

Հաջորդ շաբաթների ընթացքում Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կզգաք սփյուռքում, որն արդեն սկսվել է։ Այ մասին, այսօր՝ հունվարի 5-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Սփյուռքը տարբեր քայլերի է դիմում։ Իհարկե, հանրությունն ավելի բուռն արձագանք էր ակնկալում, ինչպիսին կար պատերազմի ընթացքում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը շատ ավելի մեղմ է: Դա կապված է շատ շարք գործոնների հետ` ինչ-որ ապատիա կա, ինքնակազմակերպման ու համայնքների ներսում այլ խնդիրներ կան»,–ասաց Սինանյանը։

Նա վստահեցրեց, որ այդ հարցի հետ կապված մոբիլիզացրել են ռեսուրսները` ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, այլ նաև սփյուռքի երիտասարդ դեսպաններն են ակտիվ աշխատում բոլոր երկրներում։

Սինանյանը հիշեցրեց, որ երեկ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ ջանքեր կգործադրի, որպեսզի ԱՄՆ–ն ավելի ներգրավված լինի Լաչինի միջանցքի բացման հարցում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»