Ավելին 4 տարի առաջ - 19:56 02-11-2021

Նշվել է չորս մթերք, որոնք խորհուրդ չի տրվում ուտել ցուրտ եղանակին

Կան մթերքներ, որոնք ավելի լավ է չուտել աշուն-ձմեռ ժամանակահատվածում, ասել է սննդաբան Մարինա Բեսոնովան MarieClaire պորտալի հոդվածում։ Նա նշել է, որ ցուրտ սեզոնին օրգանիզմը միացնում է «էներգախնայողության ռեժիմը», ուստի պետք է ուշադրություն դարձնել մեր ստացած էներգիայի աղբյուրներին։

Առաջին հերթին արժե հրաժարվել կիսաֆաբրիկատներից և արագ սննդից, քանի որ դրանք ունեն բարձր կալորիականություն, բայց ցածր սննդային արժեք։ Նման սնունդը պարունակում է նվազագույն վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ։ Սրանց թվում են նաև չիպսերը, կարտոֆիլ ֆրին, երշիկը, նրբերշիկը:

Սառը ապուրները տարվա այս եղանակին ճնշում են մարսողական համակարգը: Ուստի ավելի լավ է հրաժարվել ճակնդեղի սառնապուրից, սառը մածնապուրից, գասպաչոյից։

Շաքարավազով հարուստ մթերքները կարող են թուլացնել իմունիտետը, ուստի ավելի լավ է սահմանափակել դրանց օգտագործումը և փոխարինել հատապտուղներով և մրգերով։ Եվ միևնույն ժամանակ դուք կստանաք վիտամինների և հակաօքսիդանտների անհրաժեշտ չափաբաժինը, որը կուժեղացնի իմունային համակարգը։

Ալկոհոլն ինքնին շատ կալորիական մթերք է, այն նաև դանդաղեցնում է նյութափոխանակությունը և մեծացնում սովի զգացումը։ Հետևաբար, ցուրտ սեզոնին ավելի լավ է հրաժարվել դրանից։

Բեսոնովան նաև խորհուրդ է տվել նախապատվությունը տալ սեզոնային բանջարեղենին ու մրգերին։ Եվ եթե ձմեռ է և թարմ մրգեր չկան, ապա փոխարինեք դրանք թարմ սառեցված մրգերով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում