Ավելին 5 տարի առաջ - 20:59 08-10-2021

Բժիշկը 10 մթերք է նշել, որոնք բարձրացնում են տղամարդու պոտենցիան

Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինցբուրգը նշել է այն մթերքները, որոնք օգնում են տղամարդկանց բարձրացնել պոտենցիան:

Փորձագետը նշել է, որ առաջին հերթին անկողնում կայացած զգալու համար տղամարդը պետք է իր սննդակարգում ներառի թարմ ձուկ և դրա բոլոր ածանցյալները, ինչպես նաև սև շոկոլադ և սուրճ:

Որպես դեսերտ կարելի է ուտել թթվա-քաղցր հատապտուղներ, օրինակ՝ հապալաս, մոշ, հաղարջ: «Դրանք բոլորը ազդում են սերոտոնինի, դոպամինի և տեստոստերոնի մակարդակի վրա», - ասել է բժիշկը VM.RU-ին տված հարցազրույցում, հավելելով, որ դա նույնպես դրական է ազդում պոտենցիայի վրա:

Բացի այդ, Գինցբուրգը որպես տղամարդկանց սննդակարգի հիմնական բաղադրիչ նշել է կաթնաթթվային մթերքները, ընդեղենը և ընկույզով ոչ քաղցր աղանդերները։

Սննդաբանը խնդրել է չմոռանալ ցինկով և վիտամին D-ով հարուստ մթերքների մասին: Դրանք են ձկան յուղը, կտավատի ձեթը, արևածաղկի և դդմի սերմերը: Բանն այն է, որ ցինկը ազդում է տեստոստերոնի`հիմնական արական հորմոնի սինթեզի վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ