Ներքին 4 տարի առաջ - 17:17 30-10-2021

Ռոմանոս Պետրոսյանը ամեն կերպ փորձում է դուրս մղել Սասուն Միքայելյանին

Դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի մի շարք համայնքներում սպասվելիք ՏԻՄ ընտրությունները մրցադաշտ են դարձել ոչ այնքան առաջադրված թեկնածուների, որքան մարզի ՔՊ-ական 2 երևելիների՝ Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։ Երկուսն էլ ՔՊ-ի «հիմնադիր հայրերից են» և ամեն կերպ փորձել են համայնքներում ՔՊ-ի ցուցակի առաջին համարում իրենց նախընտրած թեկնածուին առաջադրել, սակայն այս առումով Ռոմանոս Պետրոսյանը առավել շահեկան դիրքերում է, քանի որ, ինչպես շատերին է հայտնի, Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի միջև խորը տարաձայնություններ կան, Միքայելյանը երբեմն նույնիսկ տարբեր ՔՊ-ականների հասցեին կոշտ ձևակերպումներով է հանդես գալիս։ Օրինակ՝ Աբովյանում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Պավել Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է և Պետրոսյանի մտերիմը, Ռոմանոս Պետրոսյանի կադր է համարվում Նոր Հաճնում ՔՊ-ի առաջին համար, մինչև այժմ համայնքում ոչ մի բանով աչքի չընկած Սահակ Գյուլինյանը, որը Նոր Հաճնի դպոցի կառավարման խորհրդի անդամ է։ Ռոմանոս Պետրսյանին հաջողվել է նաև ՔՊ-ի ցուցակից դուրս մղել Ծաղկաձորի գործող քաղաքապետ Արթուր Հարությունյանը՝ նրա փոխարեն առաջադրելով Նարեկ Հարությունյանի թեկնածությունը։ Այլ կերպ ասած՝ Ռոմանոս Պետրոսյանը ամեն կերպ ցանկանում է Կոտայքից դուրս մղել Սասուն Միքայելյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան