Մամուլ 4 տարի առաջ - 08:36 29-10-2021

Ուշագրավ զարգացումներ. ինչ բացահայտումներ են եղել ՔՊ-ական նախարարի օրոք․ Ժողովուրդ

«ՀՀ կառավարության 2019 թվականի որոշման հիման վրա՝ պաշտպանված բնակարաններ եւ փոքր տներ ձեռք բերելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանը հատկացրել է գումար, որպեսզի նախարարությունը հայտարարի մրցույթ, որի արդյունքում կոնկրետ ընկերություն հաղթել է մրցույթը:

Եվ, ահա, այս ամենից հետո նախարարությունը պետք է տարեցներին պաշտպանված տներ ձեռք բերելու գործընթացը կազմակերպեր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի ուշ իրավապահները բացահայտել են, որ նախարարության կողմից բնակարանները ձեռք են բերվել շուկայական արժեքից թանկ գնով: Արդյունքում գործով կալանավորվել են նախարարության աշխատակիցներ եւ այս օրերին էլ գտնվում են կալանքի տակ:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս քրեական գործով ուշագրավն այն է, որ իրավապահները կալանավորվածներին ներքին կարգով ասում են՝ ցուցմունք տվեք նախարարի, փոխնախարարի դեմ, եւ դրանից հետո նոր խափանման միջոցը կփոխվի: Հիշեցնենք, որ 2019 թվականին սոցապ նախարարը եղել է Զարուհի Բաթոյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան