Արտաքին 4 տարի առաջ - 13:59 28-10-2021

Հզոր և անհանգստացնող. Պենտագոնն առաջին անգամ գնահատել է չինական հիպերձայնային զենքը

Պենտագոնը չինական հիպերձայնային զենքի փորձարկումն անվանել է «ակնառու իրադարձություն», որը «շատ մտահոգիչ» է ԱՄՆ-ի համար։ Այս մասին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին։

Միլին ասել է, որ հիպերձայնային զենքի փորձարկումը «ակնառու տեխնոլոգիական իրադարձություն է»՝ նշելով, որ դա Չինաստանի ռազմական պոտենցիալի տարրերից միայն մեկ է։

Սա փորձարկումների առաջին պաշտոնական գնահատականն է, որը հնչել է Պենտագոնից, մինչ այժմ նրանք ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից։

«Չինաստանի ռազմական հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան այս փորձարկումը: Նրանք արագորեն ընդլայնվում են տիեզերքում, կիբերտարածքում և ավանդական գոտիներում՝ ցամաքում, ծովում և օդում»,- նշել է գեներալը՝ հավելելով, որ դա շատ մտահոգիչ է Միացյալ Նահանգների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան