Արտաքին 3 տարի առաջ - 17:17 10-11-2022

Իրանը հայտնել է առաջին հիպերձայնային հրթիռի ստեղծման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ երկրում ստեղծվել է առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաջիզադեն ընդգծել է, որ ամենաբարդ հիպերձայնային բալիստիկ հրթիռը կարող է թափանցել հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը։ Նրա խոսքով՝ մոտակա տասնամյակներին անհնար կլինի մշակել որևէ տեխնոլոգիա, որը կկարողա դիմակայել այս համակարգին։

«Այս հրթիռը թիրախավորում է հակառակորդի հակահրթիռային համակարգերը և հսկա թռիչք է հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է Հաջիզադեն։

Իրանցի գեներալը մանրամասնել է, որ հրթիռն ընդունակ է զարգացնել մեծ արագություն, մանևրել երկրի մթնոլորտում և դրանից դուրս։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»