Մամուլ 4 տարի առաջ - 09:05 19-10-2021

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը չի սահմանափակվել միայն պաշտոնական հանդիպումներով. եղել է նաև կուլիսային հանդիպումների մի ամբողջ շղթա․ Փաստ

««Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ՀՀ պետբյուջեի համար մուտքեր ապահովելու և Փաշինյանի դեմ հասունացող բունտը ավելի չսրելու նպատակով բավականին կասկածելի ներարկումներ են իրականացնում։ Այս թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը չի սահմանափակվել միայն պաշտոնական հանդիպումներով. եղել է նաև ոչ պաշտոնական, կամ, այսպես ասած, կուլիսային հանդիպումների մի ամբողջ շղթա։

Թերթի մոսկովյան աղբյուրի տեղեկություններով, Փաշինյանը Մոսկվայում մասնավորաբար հանդիպել է մոսկվայաբնակ հայ գործարար շրջանակների որոշ ներկայացուցիչների հետ և փորձել է նրանց ամեն կերպ համոզել, որ այս փուլում ակտիվանան, քանի որ շատ կարևոր անցումային շրջան է, և Հայաստանը լուրջ ներդրումների և հավելյալ ֆինանսական հոսքերի կարիք ունի։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Փաշինյանն առանձնապես մեծ հաջողության չի հասել, որովհետև նրա նկատմամբ վստահություն չկա, սակայն մի քանիսի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, և առաջիկայում վերջիններս իրենց «էմիսարներին» կգործուղեն Երևան՝ տեղում իրավիճակն ավելի պարզ հասկանալու նպատակով»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»