Արտաքին 3 տարի առաջ - 18:30 14-06-2023

Իրանահայ պատգամավորը մտահոգված է Փաշինյանի և Ալիևի կուլիսային պայմանավորվածություններով

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրավիճակին և մտահոգություն հայտնել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված կուլիսային պայմանավորվածությունների կապակցությամբ։ Ինչպես փոխանցում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը, այս մասին Շահվերդյանը խոսել է իրանական ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Շահվերդյանն ընդգծել է՝ հաշվի առնելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված կուլիսային պայմանավորվածությունները, մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ չնայած պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին, սակայն փաստերը վկայում են, որ կողմերը քայլ առ քայլ մոտենում են միջանցքի գործարկմանը։

Իրանահայ պատգամավորը շեշտել է, որ դա դեմ է Իրանի շահերին, քանի որ կսահմանափակի երկրի ներկայությունը Հարավային Կովկասում և կվնասի Հյուսիս-Հարավ միջանցքին: Նրա խոսքով՝ այդ գործոններն իրենց հերթին կնպաստեն Մետաքսի ճանապարհի միջանցքին, որը շրջանցելով Իրանը, ձգվում է Արևելյան Ասիայից Արևմտյան Եվրոպա։ «Ցավոք սրտի, Հարավային Կովակսում երրորդ ուժերի, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի ներկայությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը սահմանափակում են մեր մուտքը ԵԱՏՄ տարածք, ինչը քաղաքական, տնտեսական և ռազմավարական առումով վնասակար է մեզ համար: Մենք հույս ունենք դառնալ ԵԱՏՄ մշտական անդամ»,- ասել է նա։

Վերջինս նշել է, որ որոշ շրջանակներ, սպիտակ պատերազմի միջոցով փոփոխություններ են իրականացնում տարածաշրջանի աշխարհագրական քարտեզում։ «Ուստի մենք պետք է կարողանա նք քայլեր անել ի շահ Իրանի և Հայաստանի, որոնք երեք հազար տարեկան են, և ունեն բազմաթիվ մշակութային կապեր ու ընդհանրություններ»,- կարծում է նա։

Պատգամավորի համոզմամբ՝ եթե Լեռնային Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, նրանք քայլ առ քայլ առաջ կգա Արդբեջանը կբարձրացնի Զանգեզուրի շինծու հանրապետության հարցը, հետո Զանգեզուրի և այլ միջանցքների հարցը, որովհետև նա կհայտարարի, որ այդ շրջանը պետք է կապ ունենա Եվրոպայի, Թուրքիայի, Նախիջևանի և Ադրբեջանի հետ:

«Դա կսահմանափակի մեր մուտքը դեպի ԵԱՏՄ, Սև ծով և Վրաստան: Իսկ քանի որ Թուրքիան Նախիջևանով և Իրանի տարածքով Ադրբեջանի հետ շփում ունի, նման փոփխոությունների կարիք չկա: Արդեն երկար տարիներ Նախիջևանն Իրանի տարածքով կապ ունի Ադրբեջանն հետ: Սակայն նրանք ցանկանում են ստեղծել կեղծ հանրապետություն և Իրանին դուրս մղել Հարավային Կովկասի առևտրային շրջանակներից: Եվ դժբախտաբար այստեղ ակտիվ դերակատարություն ունի Սիոնիստական ռեժիմը»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով