Ներքին 4 տարի առաջ - 14:57 18-10-2021

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիրները հանդիպել են Իշխան Սաղաթելյանի հետ. քննարկվել են երկրի անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը հանդիպում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: Այս մասին հայտնում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրներին, տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելուն, երկրի ներսում առկա լարված բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելուն, Սփյուռքի ներուժն արդյունավետորեն օգտագործելուն առնչվող հարցեր:

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպումը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախկին ու գործող ղեկավարների հետ նախատեսված հանդիպումների շարքից հերթականն էր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով