Ներքին 5 տարի առաջ - 12:09 21-05-2021

Սթափվելու համար դեռ ուշ չէ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Քանի որ ոստիկանությունը համակերպվել է ոչ թե օրենքին ծառայելու գաղափարին, այլ օրվա իշխանությունների սպասյակը լինելու արատավոր կերպարին՝ գնալով ավելի ու ավելի է կատարելագործվում իր ջանքերում, ուժի գործադրումն ավելի ու ավելի անկաշկանդ ուղեկցելով մարմնական վնասվածքներ հասցնելով, ընդ որում այնպիսիք, որ քաղաքացին հարկադրված դիմում է բժշկական միջամտության։

Զ․ Փոստանջյանի նկատմամբ կիրառվածը խայտառակ բիծ է համազգեստավոր անձի նկարագրին։ Լռելյայն կուլ տալով ՀՀ պետական սահմանի նկատմամբ թշնամու ոտնձգությունները՝ հայ ոստիկանը, սպան ձեռք են բարձրացնում հայ կնոջ, բազմազավակ մոր վրա։ Իշխող դասի կողմից հայ սպայի կերպարի բարոյական խեղումը հասցվել է օրենքի աստիճանի, հարվածի տակ են առնվում արժեհամակարգային հասկացություններ, որոնցից այն կողմ անդունդ է։

Սթափվելու համար դեռ ուշ չէ։ Հայ ոստիկանությանը ողջամտության կոչ ենք անում՝ հիշեցնելով, որ ոչինչ չի մոռացվում, անխուսափ գալու է պատասխան տալու պահը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով