Ներքին 5 տարի առաջ - 15:13 18-05-2021

Անհամաչափ գործողություններ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Երեկ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում ասվում է, որ նկատի ունենալով արձանագրված միջադեպին նախորդածի զարգացումների նվազ վտանգավորությունը՝ իրենք արձանագրել են, որ ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ՝ հաշվի չառնելով նաև երկրի հանդեպ պարոն Հարությունյանի ոչ տարիների վաստակը, ոչ էլ պատկառելի տարիքը․ «Տպավորություն է, որ նպատակային աշխատանք է տարվում հանրության հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շրջանում վախի մթնոլորտի սերմանման ուղղությամբ, համառորեն խորացվում է հասարակություն-ոստիկանություն անջրպետը։

Պարոն ոստիկանապետ, Ձեզ հարիր չէ նման վարքագիծն ու գործելաոճը, այսկերպ խորացվում է ոստիկանության նկատմամբ բացասական վերաբերմունքը, այնինչ անհրաժեշտ է նպաստել հասարակության մեջ լարվածության թուլացմանը, բաժանարար գծերի վերացմանը, ոստիկանության մեր գործընկերների նկատմամբ հարգանքի պահպանմանն ու խորացմանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով