Խոսք 5 տարի առաջ - 17:35 12-10-2021

ՏԻՄ ընտրությունները վերահաստատել են Արցախի ժողովրդի հավատարմությունը սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովրդավարական ճանապարհին. ՄԻՊ

2021 թվականի հոկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության 4 համայնքներում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի և Մարտունու շրջանի Հերհեր համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ։

Ըստ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի՝ ընտրական իրավունքների իրացման և ընտրական օրենսդրության պահպանման տեսանկյունից չափազանց կարևոր է ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացրած տեղեկատվությունը և դիտորդական կազմակերպությունների գնահատականները։

«Ընտրությունները լուսաբանել են 27 լրագրողներ, իսկ դրանց ընթացքը վերահսկել են մի շարք դիտորդական կազմակերպությունների 17 ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած ամփոփումները արձանագրում են, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, ընթացել են սահուն, առանց խոչընդոտների՝ ԱՀ ընտրական օրենսգրքի նորմերին և միջազգային ստանդարտներին համապատասխան։

2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիայից հետո սա Արցախում կազմակերպված առաջին ընտրական պրոցեսն է։ Այն առանձնահատուկ կարևորություն ունի այն իմաստով, որ վերահաստատում է Արցախի ժողովրդի հավատարմությունը սեփական ճակատագիրը տնօրինելու՝ անկախությունից ի վեր որդեգրած ժողովրդավարական ճանապարհին՝ երաշխավորելով միջազգային կոնվենցիաներով և ներպետական օրենդրությամբ ամրագրված մարդու կարևորագույն քաղաքական իրավունքներից մեկը՝ ընտրական իրավունքը։

Արցախյան շարժումը, Արցախի Հանրապետության անկախության հռչակումը, պետականաշինության 30-ամյա ճանապարհը բյուրեղացրել են մեր ժողովրդի հանձնառությունը՝ առաջնորդվելու ժողովրդավարական արժեքներով և մարդու իրավունքների լիակատար հարգման և պաշտպանության օրակարգով»,-նշել է Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի