Արտաքին 3 տարի առաջ - 17:15 18-05-2023

Ադրբեջանցի պատգամավորների համոզմամբ՝ Թուրքիայում ընտրությունները կայացել են թափանցիկ և ժողովրդավարական

Ադրբեջանի մելիսի պատգամավորները, ովքեր Թյուրքական պետությունների կազմակերպության և Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդների կազմում հետևել են Թուրքիայում մայիսի 14-ին կայացած համապետական ընտրություններին, հայտնել են, որ այդ երկրի նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցել են ժողովրդավարական և թափանցիկ պայմաններում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Դիտորդական պատվիրակության ղեկավար, Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ահլիման Ամիրասլանովը թուրքական պետական լրատվական գործակալությն հետ զրույցում ընդգծել է, որ ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով։ «Մենք ականատես ենք եղել ընտրողների մեծ մասնակցություն, ընտրատեղամասերում ենք եղել բացման պահից մինչև փակվելը։ Թուրքիան լավ է պատրաստվել այս ընտրություններին։ Քվեարկությունն անցել է ժողովրդավարական մթնոլորտում»,- ասել է նա։

Ամիրասլանովն ասել է, որ ընտրությունների օրը խոսել է բազմաթիվ ընտրողների հետ։ Նա վստահաբար պնդել է, որ ընտրություններն անցել են թափանցիկ և ժողովրդավարական՝ Թուրքիայի օրենսդրությանը և միջազգային ընտրական չափանիշներին համապատասխան։ «Համոզված եմ, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկազմակերպվի նույն կերպ»,- նշեց խորհրդարանականը»,- նշել է նա։

Դիտորդական պատվիրակությա անդամ Ջավանշիր Ֆեյզիևը քվեարկության ընթացքին հետևել է Ստամբուլում։ Նրա համոզմամբ՝ ընտրությունները կազմակերպվել են բոլոր իրավական նորմերին համապատասխան, ամեն բան արվել է ընտրական գործընթացի հարմարության, անվտանգության ու հանգստության համար։

«Մենք ականատես եղանք դրական երկխոսության տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև։ Սա վկայում է քաղաքական հասունության բարձր մակարդակի մասին։ Մայիսի 14-ին Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման և ավտորիտար կառավարման բոլոր մեղադրանքները փլուզվեցին»,- ընդգծել է նա։

Դիտոր Շահին Իսմայիլովը նշել է, որ ընտրությունների օրը ոչ մի բացասական դեպք չի գրանցվել։ Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցությունը բարձր է եղել, ինչը վկայում է քաղաքացիների հավատի մասին ընտրությունների թափանցիկության և ժողովրդավարության նկատմամբ։ Իսմայիլովը վստահություն է հայտնել, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նույնպես կանցնի թափանցիկ ու ժողովրդավարական։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, և նախագահի ընտրությունը տեղափոխվել է մայիսի 28-ին, որը կկայանա գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.5%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.89%-ը, Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.44%-ը։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի