Մամուլ 5 տարի առաջ - 08:11 12-10-2021

Առողջապահության նախարարությունը նոր մեթոդներ է մշակում, որպեսզի հանրությանը ստիպի ամեն գնով պատվաստվել. Հրապարակ

«Առողջապահության նախարարությունը, մեր տեղեկություններով, նոր մեթոդներ է մշակում, որպեսզի հանրությանը ստիպի ամեն գնով պատվաստվել։ Ու սկսել են հենց իրենցից՝ բուժհաստատություններից։ Մեզ ասացին, որ նախարար Անահիտ Ավանեսյանը քովիդով հիվանդների բուժման համար դոտացիոն գումարներ ստացող բժշկական կենտրոններին հրահանգ է իջեցրել, որ այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսը եւ ավելին պատվաստված չի լինի, հաջորդ ամսվանից 30 տոկոսով պակաս ֆինանսավորում, ըստ այդմ` աշխատավարձ կստանան։ Եվ խոսքը միայն քովիդով հիվանդ բուժող բաժանմունքներին չի վերաբերում, այլ ամբողջ անձնակազմին։

Փոխարենը, այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսից ավելին պատվաստված կլինի, հակառակը՝ կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճար։ Սրանով նախարարությունը փորձում է բժիշկների շրջանում պատվաստման բարձր ցուցանիշ ապահովել, որպեսզի նրանց օրինակով շարքային քաղաքացիներն էլ պատվաստվեն։ Սրանով նաեւ մասամբ կլուծվի այն խնդիրը, որի մասին շատերն են ասում` հակապատվաստումային քարոզարշավը հիմնականում հենց բժիշկներն են անում։ Իսկ պատվաստված բժիշկը դժվար թե նման քարոզչություն անի: Մենք առողջապահության նախարարությունից այս թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք, սակայն այնտեղից մեզ ասացին՝ չեն մեկնաբանում տեղեկությունը։ Ինչը խոսում է այն մասին, որ տեղեկատվությունը ստույգ է»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»