Մամուլ 1 տարի առաջ - 08:55 24-12-2024

ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացում կատարել նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանում: Նշվում է, որ երբեմն ԶԼՄ-ներից կամ այլ աղբյուրներից նախարարությունն իրազեկվում է կրթության ոլորտում այս կամ այն հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա որևէ ենթակառուցվածքի անհիմն անվանակոչության վերաբերյալ: Հաշվի առնելով սա և կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ին կայացած N 48 նիստի արձանագրության օրակարգի 2-րդ հարցի բ. կետով սահմանված՝ «...դպրոցների անվանակոչության ստանդարտին համահունչ կանոնակարգել դասասենյակների և այլ ենթակառուցվածքների անվանակոչության հարցը...» վարչապետի աշխատակազմի տված հանձնարարականը՝ նախագծի ընդունումը միտված է հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ենթակառուցվածքների անվանակոչության ընթացակարգը ևս հստակեցնելուն և սահմանելուն՝ գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար։

ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանով հաստատված՝ «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» հրամանում իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հանրակրթական ուսումնական հաստատությունը ներառում է նաև ենթակառուցվածքներ (դասասենյակներ, լաբորատորիաներ, մարզադահլիճներ, գրադարաններ և այլն), և գործող հրամանում չկա որևէ կարգավորում վերջիններիս անվանակոչման գործընթացի համար:

Ներկայում ուսումնական հաստատություններում ենթակառուցվածքներն անվանակոչվում են, սակայն ընթացակարգը հստակեցված չէ, բաց է և կարգավորված չէ: Պարզ չէ, թե ուսումնական հաստատություններն ինչ հիմնավորմամբ են անվանակոչություն իրականացնում: Բացի այդ, շատ դեպքերում լիազոր մարմիններն էլ ներգրավված չեն գործընթացում, կամ նրանց դիրքորոշումը հաշվի չի առնվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ բացը: Իրավական ակտի ընդունմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա բոլոր ենթակառուցվածքներն անվանակոչելիս գործընթացը ևս կարգավորվելու է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչման ընթացակարգին համապատասխան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»