Արտաքին 5 տարի առաջ - 15:18 09-10-2021

Ճապոնացի սննդաբանն անվանել է «կատարյալ մթերքը»

Ըստ ճապոնացի հայտնի սննդաբան Յուկո Ֆուկանոյի, ձվերը պարունակում են օրգանիզմի զարգացման համար անհրաժեշտ բոլոր կարևոր նյութերը՝ սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ և հանքանյութեր, նշում է Yahoo News Japan-ը: Ֆուկանոյի խոսքով, ձվերը լավագույն տարբերակն են նիհարել ցանկացող, ինչպես նաև մկանային զանգվածն ավելացնել ցանկացող անձանց համար:

Ավելին, ձվում բոլոր տարրերը հնարավորինս հավասարակշռված են: Մեկ ձուն պարունակում է 83 կալորիա, 6.8 գրամ սպիտակուց, 5.7 գրամ ճարպ և ​​ընդամենը 0.2 գրամ շաքար: Բացի սպիտակուցից, որը կարևոր է մկանների զարգացման համար, ձվերը պարունակում են վիտամին D, որն անհրաժեշտ է մկանային սպիտակուցների սինթեզի համար և վիտամին B, որն անհրաժեշտ է նյութափոխանակության համար:

Ձուն պարունակում է նաև կարևոր ամինաթթու՝ արգինին: Մարդու օրգանիզմն ի վիճակի է ինքնուրույն սինթեզել արգինինը, բայց առավել հաճախ դա բավարար չի լինում, ուստի արգինին պետք է ստանալ սննդից: 100 գրամ ձուն պարունակում է 780 մգ արգինին: Հետևաբար, ձուն այս դեպքում լավագույն լուծումն է:

Բացի արգինինից, ձվերը պարունակում են BCAA ամինաթթուներ (լեյցին, իզոլեյցին և վալին), որոնք շատ կարևոր են սպորտով զբաղվելու դեպքում:

Ձվի մեջ բացակայում է միայն վիտամին C-ն և սննդային մանրաթելերը, ուստի ձուն պետք է ուտել բանջարեղենով:

Եվ քանի որ ձու կարելի է գնել ցանկացած խանութում, ուստի դրանք կարելի է «իդեալական մթերք» անվանել, շեշտում է սննդաբանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»