Խոսք 5 տարի առաջ - 16:12 07-10-2021

Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված՝ ոստիկանության համազգեստ փոխելո՞վ, ծառայության իմիտացիայո՞վ, թե՞ հայրենիքը պարտության տանողի քմահաճույքներով

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում ժամեր առաջ գրել էր, որ սեպտեմբերի 14-ին գրություն էր ուղարկել ՀՀ ոստիկանապետին՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելիության ժամանակ, քաղաքացիներից մեկը տեղեկացրել է իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացրած բռնության և ճնշումների մասին։ Ակնկալով, որ ոստիկանությունը մանրամասն կստուգի տեղեկությունները և համապատասխան ընթացակարգերի հիման վրա միջոցառումներ կիրականացնի՝ չի ստացել պատասխան և գրությունիցս 23 օր է անցել. Այսինքն ոչ միայն խախտվել է պատգամավորին պատասխանելու ընթացակարգային ժամանակը, այլ իրեն դիմած քաղաքացու ընտանիքի անդամը տեղեկացրել է, որ ոստիկանությունից իրենց չեն արձագանքել, ավելին՝ պնդում է, որ այս ընթացքում նաև այլ խնդիրներ են ունեցել։ Աբրահամյանը նշե․ էր. «Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված՝ ոստիկանության համազգեստ փոխելո՞վ, ծառայության իմիտացիայո՞վ, թե՞ հայրենիքը պարտության տանողի քմահաճույքներով։Համակարգում ծառայող բարեխիղճ ոստիկաններ ճանաչում եմ և դեռևս սահմանափակվում եմ այսքանով»։ Oragir.news- ը կապ հատատեց պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ, պարզելու, թե արդյո՞ք գրության համար դեռ չի եղել արձագանք, պատասխանեց, որ՝ ոչ։ Փորձեցինք կապ հաստատել նաև ոստիկանության լրատվական բաժին, սակայն մեր զանգերին մի ամբողջ օր չպատասխանեցին, ինչպես նաև կապ հաստատել Ահարոն Ահարոնյանի հետ, ով ևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում