Ներքին 5 տարի առաջ - 22:49 05-10-2021

Ապօրինի թմրաշրջանառության դեպք 1 բացահայտվել

ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները Զովունի-Եղվարդ ճանապարհին կայանված «Նիսան Տիդա» ավտոմեքենայի (վարորդը Երևանի 28-ամյա բնակիչ է) զննությամբ հայտնաբերել են 2 փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով։

«Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Զովունի-Եղվարդ ճանապարհին կայանված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա։

Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները «Նիսան Տիդայի» վարորդ, Երևանի 28-ամյա մի բնակչին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ թմրամիջոցը ոչ թե վարորդինը, այլ նրա 34-ամյա ընկերոջն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին և խոստովանել, որ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Արմավիրի մարզում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան