Ներքին 5 տարի առաջ - 16:43 11-03-2021

ԱՊՕՐԻՆԻ ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, համագործակցեցին Նոր Նորքի քրեական հետախույզների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ջրվեժ համայնքի Քոչինյան փողոցի ռեստորանային համալիրի մոտից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին 37-ամյա վարորդն ու 50 և 59 տարեկան ուղևորները: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ, իսկ մի ուղևորի մոտից՝ մեկ փաթեթ՝ մոտ 39 գրամ քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով:

Շենգավիթի ոստիկանների հետ համագործակցության արդյունքում էլ Բագրատունյաց պողոտայից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ և երկու ուղևորները՝ 30 և 28 տարեկան երևանցիներ։ Մի ուղևորի մոտից հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Երկու դեպքով էլ նշանակվել են փորձաքննություններ: Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ ոստիկանության հետևողական պայքարը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան