Ներքին 5 տարի առաջ - 21:40 02-06-2021

Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ, մայիսի լույս 2-ի գիշերը Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել ու Սիսիանի բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի, որոնք Երևանի և Կոտայքի բնակիչներ են: Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դանակ ու սպիտակ բյուրեղանման զանգվածներ, որոնք, ըստ նրա, կրիստալ տեսակի թմրամիջոց են։ Մյուսի խուզարկությամբ հայտնաբերվեց ծալովի դանակ ու կաթուցիչ՝ մոխրանման հետքերով: Նրանց մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը հեռախոսակապով նախապես պայմանավորվել է մի օտարերկրացու հետ, ապա նրա տրամադրած բանկային քարտի հաշվեհամարին փող փոխանցել, ինչից հետո օտարերկրացին նրան թմրամիջոց է իրացրել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով