Խոսք 5 տարի առաջ - 17:50 01-10-2021

Երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր ջանքերը լուրջ արդյունքների չհանգեցրին և մարտնչող տգետների իշխանությունը իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և երկու հանրապետությունների գլխին. Սերժ Սարգսյան

Երկու տարի առաջ կրկին հավաքվել էինք քննարկելու թե կուսակցության հետագա անելիքները, թե երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները, «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եթե կուսակցական աշխատանքների մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել Հանրապետականի դիրքերը որպես քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք, լուրջ արդյունքների չհանգեցրին և մարտնչող տգետների իշխանությունը իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և երկու հանրապետությունների գլխին։

Հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես և մենք զգուշացնում էինք, չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ», - ասաց ՀՀԿ նախագահը։

Սարգսյանն ասաց, թե եթե անհրաժեշտություն լինի՝ պատեհ պահին իրենք պատրաստ կլինեն շարունակել պայքարը նաև խորհրդարանից դուրս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով