Ներքին 3 տարի առաջ - 19:01 15-12-2022

Հայկական երկու հանրապետությունների երիտասարդներն ստեղծել ենք «Արցախի համար» նախաձեռնող խումբ

ԱԺ-ում պատգամավորի օգնական, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որի տեքստը հեղինակել են «Արցախի համար» նախաձեռնության մասնակիցները․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն քանի օր է շուրջ 120.000 մեր հայրենակիցներ Արցախում ենթարկվում են հոգեբանական, սոցիալական ճնշումների թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից:

Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը փակ է, դադարեցված է գազամատակարարումը. այս պահին Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ:

Այս ամենը կատարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից միջազգային հանրության և քաղաքակիրթ պետությունների աչքի առաջ:

Ելնելով ստեղծված իրավիճակից մենք` հայկական երկու հանրապետությունների երիտասարդներս, ստեղծել ենք «Արցախի համար» նախաձեռնող խումբ, որի նպատակն է՝ պայքարել արցախահայության ոտնահարված իրավունքների համար և այդ իրավունքները պաշտպանելու պահանջներ ներկայացնել միջազգային հանրությանը, պետություններին և ՀՀ իշխանություններին:

Ելնելով վերոգրյալից՝ ամսի 16-ին ժամը 16:00-ին մենք հավաքվում ենք Երևանում գտնվող Վ. Սարգսյան 2 հասցեում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ մեր պահանջներն ու հարցերը ուղղելու Մեծ Բրիտանիայի դեսպանին:

Կոչ ենք անում՝ մեր հայրենակիցներին, Հայաստանում գտնվող հասարակական, երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին, միանալ մեզ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի