Արտաքին 5 տարի առաջ - 13:31 23-09-2021

COVID-19-ի հակամարմինները պատվաստված մորից փոխանցվում են նորածնին. Daily Mail

COVID-19-ի դեմ պատվաստված հղի կանայք հակամարմիններ են փոխանցում իրենց երեխաներին՝ դեռ ներարգանդային կյանքում, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով Նյու Յորքի համալսարանի գիտնականների հետազոտություններին:

Հետազոտությանը մասնակցել են 36 նորածիններ, որոնց մայրերը պատվաստված են եղել Pfizer կամ Moderna պատվաստանյութերով: Բոլոր նորածինների մոտ COVID-19-ի նկատմամբ հակամարմիններ են հայտնաբերվել: Գիտնականների տվյալներով, հակամարմինների ամենաբարձր մակարդակը գրանցվել է կանանց պորտալարի արյան մեջ՝ հղիության երկրորդ հատվածում:

Ըստ փորձագետների, սա ապացուցում է, որ պատվաստանյութերն ունեն միաժամանակ երկու կյանք պաշտպանելու ունակություն՝ կանխելով լուրջ հիվանդություններն ինչպես մոր, այնպես էլ երեխայի մոտ:

Այժմ գիտնականները ստացված տվյալները փորձարկում են երեխաների ավելի մեծ խմբի վրա, ինչպես նաև դիտարկում են, թե որքան ժամանակ է պահպանվում նորածինների իմունիտետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով