Արտաքին 5 տարի առաջ - 11:22 02-09-2021

«Թալիբանի» ձեռքն են ընկել ամերիկյան 48 ինքնաթիռ և ուղղաթիռ. Daily Mail

Աֆղանստանից ԱՄՆ բանակի ստորաբաժանումների դուրսբերումից հետո թալիբների ձեռքում են հայտնվել ամերիկյան արտադրության 48 ինքնաթիռ և ուղղաթիռ: Այս մասին գրում է Daily Mail թերթը:

Թալիբների կողմից գրավված բոլոր մարտական ​​ուղղաթիռներն ու օդանավերը լավ վիճակում են: Ամերիկացի զինծառայողներն ավելի վաղ պնդում էին, որ վնասել են 73 միավոր ավիացիոն սարքավորումներ, որոնք չեն կարողացել դուրս բերել երկրից:

Մինչև «Թալիբանի» իշխանության գալն Աֆղանստանի ռազմաօդային ուժերն ունեին 108 ուղղաթիռ և 59 ինքնաթիռ, 46 միավոր ավիատեխնիկա հասել էր Ուզբեկստան նախքան թալիբների կողմից Քաբուլը գրավելը: Ինչպես նշում է Daily Mail-ը, «Թալիբան» շարժման ձեռքն է ընկել առնվազն 48 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Այսպիսով՝ թալիբներն իրենց ունեցած ավիատեխնիկայի քանակով կարող են մրցել Հյուսիսատլանտյան դաշինքի այնպիսի անդամների օդային ուժերի հետ, ինչպիսիք են Լատվիան, Էստոնիան, Ալբանիան կամ Լյուքսեմբուրգը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով