Ներքին 5 տարի առաջ - 12:18 14-09-2021

Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ընտանիքների անդամները բուժօգնություն կստանան բյուջեի հաշվին. նախագիծ

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում անելու նախագիծ, համաձայն որի`առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել Հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև ԱԺ նախագահին ապահովել առանձին բժշկով։ Այս մասին նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում։

Գործող օրենքով հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, իսկ ԱԺ նախագահին` ոչ։

Կառավարությունն այդ որոշումն անհասկանալի է որակել և օրենքի լրացմամբ ցանկանում է փոխել այն։

«Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող) , վարչապետի և նրա ընտանիքի անդամների,Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով》,֊նշվում է նախագծում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին